,,Աջակցություն գյուղին” ծրագրի շրջանակներում բնակչության հետ հանդիպումները շարունակվում են։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար անձիք հանդիպեցին Գորելովկայի վարչական միավորի գյուղերի բնակիչներին։
Հանդիպմանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը, քաղաքապետարանի և ավագանու ներկայացուցիչների հետ ծրագրի շրջանակներում իրականացվող հիմնական առաջնահերթությունների մասին խոսեց։
Տեղաբնակները ձայների մեծամասնությամբ ընտրեցին իրականացվելիք նախագիծերը:








