Այսօր՝ հուլիսի 23-ին, անցկացվեց ավագանու ֆինանսաբյուջետային և ավագանու մանդատային, ընթացակարգային, իրավական հարցերի ու էթիկայի հանձնաժողովների համատեղ նիստը։
Հանձնաժողովները քննարկեցին հետևյալ իրավական ակտերի նախագծերը։
1. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, մասնագիտական հանրային ծառայողների դասակարգման, հաստիքացուցակի հաստատման և պաշտոնական դրույքաչափերի սահմանման մասին (զեկուցող՝ Խ. Ավետիսյան):
2. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կանոնադրության հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2018 թվականի մարտի 30-ի №29 որոշման մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ (զեկուցող՝ Խ. Ավետիսյան):
3. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական ծառայության կանոնադրության հաստատման մասին (զեկուցող՝ Խ. Ավետիսյան):
4. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գնումների ծառայության կանոնադրության հաստատման մասին (զեկուցող՝ Խ. Ավետիսյան):
5. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի էկոնոմիկայի ծառայության կանոնադրության հաստատման մասին (զեկուցող՝ Խ. Ավետիսյան):
6. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության կանոնադրության հաստատման մասին (զեկուցող՝ Խ. Ավետիսյան):
7. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ծառայության կանոնադրության հաստատման մասին (զեկուցող՝ Խ. Ավետիսյան):
8. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի ծառայության կանոնադրության հաստատման մասին (զեկուցող՝ Խ. Ավետիսյան):
9. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային ծառայության կանոնադրության հաստատման մասին (զեկուցող՝ Խ. Ավետիսյան):
10. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցիալ-առողջապահական ծառայության կանոնադրության հաստատման մասին (զեկուցող՝ Խ. Ավետիսյան):
11. «Նինոծմինդայի մունիցիպալիտետի կանանց և երեխաների հիմնահարցերով մունիցիպալ խորհրդի ստեղծման և դրա կանոնադրության հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2025 թվականի մայիսի 29-ի №11 որոշման մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ (զեկուցող՝ Ա․ Հախվերդյան):







