Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում

Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի ,,խոցելի էկոհամակարգերում և գյուղական բնակավայրերում գյուղատնտեսական կենսաբազմազանության կայուն կառավարում’’ նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գլոբալ շրջակա միջավայրի պահպանման հիմնադրամի (GEF) կողմից և աջակցվում Կովկասի տարածաշրջանային շրջակա միջավայրի կենտրոնի (REC Caucasus) կողմից, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում։
Հանդիպմանը մասնակցեցին՝ Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակիցներն ու քաղաքապետի ներկայացուցիչները՝ վարչական միավորներում։
Աշխատանքային հանդիպումը վարեց Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության անտառային քաղաքականության դեպարտամենտի պետ՝ Կարլո Ամիրգուլաշվիլին։
Հանդիպման ընթացքում քննարկվելցին կենսաբազմազանության և անտառային ոլորտի ներկայիս վիճակը, ընթացիկ գործընթացները, ինչպես նաև՝ տեղեկատվության և իրազեկման հարցերը։
Նախագծի նպատակն է պաշտպանել Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի կենսաբազմազանությունը, խթանել գյուղատնտեսության ոլորտում ագրոկենսաբազմազանության կայուն օգտագործումը և պաշտպանությունը, ինչպես նաև՝ բարելավել պետական ​​քաղաքականությունը և գործող իրավական շրջանակը։
Նախագիծը նախատեսում է նաև՝ աջակցել եկամուտների աճին տեղական մակարդակով, այդ թվում՝ խթանել տեղական հացահատիկային մշակաբույսերի և ցորենի տեսակների ներդրումը Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրության մեջ։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights