Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը հյուրընկալեց ,,Բանակային ճամբար 2026’’-ի մասնակիցներին։
Հանդիպման ընթացքում երիտասարդները մունիցիպալիտետի քաղաքապետի հետ կիսվեցին ճամբարից ստացած փորձով և տպավորություններով։
Նրանք խոսեցին նաև՝ նախագծի շրջանակներում իրականացված բազմազան ակտիվությունների մասին և նշեցին, որ ծրագիրը կարևոր է հատկապես անձնական զարգացման ու թիմային աշխատանքի հմտությունների ամրապնդման առումով։







