Նինոծմինդա քաղաքի ,,Ռաֆաել Ջավախ՛՛ կրթամշակութային կենտրոնում անցկացվեց հայկական գաթայի փառատոն։
Զատիկից մի քանի շաբաթ առաջ է տեղի ունենում հայկական գաթայի փառատոնը, որի ժամանակ տեղաբնակները եկեղեցի են բերում տարատեսակ գաթաներ։
Տոնակատարությունը սկսվեց աղոթքով և եկեղեցական արարողությամբ, որից հետո Տեր Արմաշ քահանա Պողոսյանը օրհնեց գաթաները, որոնցով հյուրասիրեցին հյուրերին։
Տոնակատարությունը շարունակվեց միջոցառմամբ, որտեղ մասնակցություն ունեցան երգի և պարի տեղական համույթները։
Միջոցառմանը ներկա էին՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակիցները։








