Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հայտարարում է ընդունելություն երիտասարդական խորհրդում։
Ցանկանում ե՞ք մասնակցել ձեր մունիցիպալիտետի զարգացմանը:
Ունե՞ք գաղափարներ, որոնք երիտասարդների կյանքը ավելի լավը կդարձնեն: Ուրեմն՝ այս հնարավորությունը հենց ձեր համար է:
Նինոծմինդայի քաղաքապետի հրամանով կկազմավորվի երիտասարդական խորհուրդ՝ խորհրդատվական մարմին, որը կդառնա կարևոր կամուրջ տեղական իշխանությունների և երիտասարդների միջև:
Ինչու՞ պետք է դառնաս խորհրդի անդամ:
• Կունենաս անմիջական մասնակցություն որոշումների ընդունման գործընթացում,
• Քաղաքապետարանի աջակցությամբ կկարողանաս իրականացնել սեփական նախաձեռնություններդ,
• Ձեռք կբերես փորձ և կզարգացնես առաջնորդական հմտություններդ,
• Կդառնաս փոփոխությունների մասնիկ քո քաղաքապետարանում:
Ո՞վ կարող է դառնալ խորհրդի անդամ:
• 16-ից 29 տարեկան երիտասարդները և այն մարդիկ, ովքեր ապրում կամ սովորում են Նինոծմինդայի մունիցիպալիտետում։
Ինչպե՞ս գրանցվել:
Գրանցվելու համար խնդրում ենք այցելել Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարան և լրացնել համապատասխան հայտը։







