Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ավագանու հերթական նիստը։ Նիստը վարեց մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Նիստին ավագանու անդամներից բացի ներկա էին նաև քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության պետ Սամվել Արզումանյանը, առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի պետ Ջեմալի Խմալաձեն և այլ ներկայացուցիչներ։
Օրակարգում դրված էր հինգ հարց․
1. Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի 3 (երեք) ամսվա կատարման հաշվետվության լսման և գնահատման մասին:
2.«Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և փաստացի բնակվող բնակչության 2025 թվականի առողջապահության և սոցիալական օգնության ծրագրի և օգնություն ստանալու կանոնների հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի №16 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին:
3. «Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու կանոնակարգի հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 20-ի №15 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:
4. Նինոծմինդայի մունիցիպալիտետի կանանց և երեխաների հիմնահարցերով մունիցիպալ խորհուրդ ստեղծելու և դրա կանոնակարգը հաստատելու մասին:
5. «Նինոծմինդայի մունիցիպալիտետի գենդերային հավասարության խորհրդի 2024-2025 թվականների գործող ծրագիրի հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2024 թվականի ապրիլի 30- ի # Գ -123.123241211 կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Օրակարգի հարցերն ընդունվեցին միաձայն։









