Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ավագանու հերթական նիստը։ Նիստը վարեց մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Նիստին ավագանու անդամներից բացի ներկա էին նաև քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, բյուջեի պլանավորման և վերլուծության բաժնի պետ Նորիկ Սահակյանը, իրավաբանական ծառայության պետ Խորեն Ավետիսյանը և այլ ներկայացուցիչներ։
Օրակարգում դրված էր երկու հարց.
1․ <<Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեի հաստատման մասին>> Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի №20 որոշման մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ։
2․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, մասնագիտական հանրային ծառայողների դասակարգման, հաստիքացուցակի հաստատման և պաշտոնական դրույքաչափերի սահմանման մասին։
Օրակարգի հարցերն ընդունվեցին միաձայն։







