Նինոծմինդայում դեկտեմբերի 31-ին՝ ժամը 19:00-ից մունիցիպալիտետի բնակիչների, հյուրերի համար գլխավոր տոնածառի շուրջ, անցկացվում է տոնական միջոցառում` Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ` երաժշտական ձևավորմամբ, տոնական հրավառությամբ:
Միջոցառմանը ներկա են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանը, ավագանու նախագահ Վահան Արոյանը, ավագանու և քաղաքապետարանի աշխատակիցները։