Մարտի 24-ին, ժամը` 15:00-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում, Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության «Ճանապարհորդություն նորարարությունների և տեխնոլոգիաների աշխարհում» նախագծի շրջանակում, կանցկացվի դասախոսություն։
Հանդիպումը ներառում է նորարարությունների և տեխնոլոգիաների էկոհամակարգի մասին ներկայացում, գիտելիքների հարստացմանը միտված դասախոսություն և GITA-ի 2026 թվականի ծրագրերի ներկայացում, այդ թվում՝ կրթական, բիզնեսի ֆինանսավորման/զարգացման և բազմաթիվ այլ ծրագրեր։
Միջոցառումը կավարտվի 3D մոդելավորման և տպագրության գործնական սեմինարով։
Հետաքրքրված անձինք կարող են գրանցվել ինչպես տեղում, այնպես էլ՝ հետևյալ հղումով՝ https://apps.mygita.ge/zs/M1CZ1j








