Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ գերազանց ուսանողները քաղաքապետարանից կստանան 500 լարիի չափով օգնություն։
Ֆինանսական աջակցությունից կօգտվեն այն ուսանողները, ովքեր գրանցված են են քաղաքապետարանի տարածքում, սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում (բացի նախապատրաստական և մագիստրոսական կուրսերից) և ունեն բարձր ակադեմիական առաջադիմություն (91/100 միավոր)։
Դրամական աջակցություն ստանալու համար ուսանողը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում.
• Ուսանողի անձնագրի պատճենը.
• Տեղեկանք՝ ուսման վայրից.
•Քաղվածք ուսանողի ուսումնական քարտից․
• Ուսանողի բանկային տվյալները։