Վրաստանի խորհրդարանի անդամներ՝ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Մելքոն Մակարյանը, Նինոծմինդայի ավագանու նախագահ՝ Վահան Արոյանը Նինոծմինդայում մասնակցեցին Խոջաբեկի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Միջոցառումն անցկացվեց տեղական կատարողների և հրավիրված հյուրերի մասնակցությամբ:
Տոնական ծրագիրը ներառում էր բազմազան մշակութային համարներ:
Խոջաբեկի օրը գյուղի համար կարևոր ավանդույթ է, և այն ամեն տարի միավորում է տարբեր սերունդների ներկայացուցիչների։







