Նինոծմինդայի մշակույթի տանն այսօր անցկացվեց Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում։
Միջոցառումն անցկացվեց քաղաքապետարանի սոցիալական հարցերով, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության և Ջիգրաշենի հանրային դպրոցի տնօրինության համագործակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին ավագանու նախագահ Վահան Արոյանը, նախագահի տեղակալ Յասոն Նազղաիձեն, ավագանու սոցիալական հարցերով, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արարատ Չապանյանը, ավագանու անդամներ։
Միջոցառումը բացվեց Վրաստանի ազգային հիմնով, հնչեց անկախության տոնին նվիրված շնորհավորական ուղերձ, ասմունք, երգ: Աշակերտները ներկայացան վրացական ազգային պարերով։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանն ընդգծեց նման միջոցառումների անցկացման կարևորությունը, նշեց, որ անկախության գաղափարախոսությունը մանկուց պետք է դրվի երեխաների մեջ։
Միջոցառման մասնակիցները պարգևատրվեցին հուշանվերներով։







