Նինոծմինդայում պարի միջազգային օրը նշեցին պարի փառատոնով։
Փառատոնին մասնակցում էին՝ պարային համույթներ, ինչպես՝ Ախալքալաքից, այնպես էլ՝ Նինոծմինդայից։
Միջոցառման ավարտին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից բոլոր պարուսույցներին հանձնվեցին հուշանվերներ։
Միջոցառմանը ներկա էին՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության պետ՝ Լևոն Վարդանյանն ու քաղաքապետարանի աշխատակիցները։







