Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում սկսվել է քաղաքաշինության, ճարտարապետական և շինարարական վերահսկողության ուղղությամբ մեկ պատուհանի սկզբունքի ներդրման գործընթացը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում սկսվել է քաղաքաշինության, ճարտարապետական և շինարարական վերահսկողության ուղղությամբ մեկ պատուհանի սկզբունքի ներդրման գործընթացը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում սկսվել է քաղաքաշինության, ճարտարապետական և շինարարական վերահսկողության ուղղությամբ մեկ պատուհանի սկզբունքի ներդրման գործընթացը։
Տնտեսական և կայուն զարգացման նախարարության, տարածքային և քաղաքաշինության զարգացման գործակալության (SUDA) և (տարածաշրջանային կամ մունիցիպալ) մունիցիպալիտետի համատեղ նախաձեռնությամբ և համագործակցությամբ (տարածաշրջանային կամ մունիցիպալ ) մունիցիպալիտետի քաղաքապետարանում սկսվել է մեկ պատուհանի սկզբունքի ներդրման գործընթացը՝ քաղաքաշինական, ճարտարապետական և շինարարական վերահսկողության ուղղությամբ, որը, կազմակերպչական փոփոխությունների հետ մեկտեղ , նախատեսում է էլեկտրոնային համակարգերի ներդրում։
Նշված նախաձեռնությունը հիմնված է Վրաստանի կառավարության 2022 թվականի փետրվարի 15-ի «Տարածական պլանավորման տեղեկատվական համակարգի մասին» №72 որոշման, ինչպես նաև՝ Վրաստանի տարածքային պլանավորման, ճարտարապետական և շինարարական օրենսգրքի 431-րդ և 1012-րդ հոդվածների վրա, որոնք վերաբերում են նորաշինությունների մանրամասն պլանների և շինարարության թույլտվության/շինարարության մասին տեղեկատվութան տրամադրման /ծանուցման գործընթացին։
Վերը նշված օրենսդրությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի փետրվարի 1-ից։
Էլեկտրոնային համակարգերի ներդրումը ապահովում է տեղեկատվության հրապարակայնությունն ու մատչելիությունը մունիցիպալիտետի քաղաքաշինության, ճարտարապետական և շինարարական վերահսկողության ոլորտներում։
Նաև հնարավորություն է ստեղծում քաղաքացիների համար ՝ առանց ժամանակ, գումար և էներգիա ծախսելու, առանց տնից դուրս գալու, դիմում ներկայացնել քաղաքապետարան։
Այս նպատակների իրականացման համար օգտագործվել է արդեն առկա քաղաք Թբիլիսիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և քաղաքային ծառայությունների զարգացման գործակալության (MSDA) էլեկտրոնային դիմումների հարթակը ՝ MS.GOV.GE
MSDA էլեկտրոնային համակարգը բաղկացած է 3 (երեք) հարթակներից՝
Քաղաքացիների էլեկտրոնային պորտալ՝ https://ms.gov.ge
Վրաստանի ինտերակտիվ ՝ https://maps.municipal.gov.ge
Փաստաթղթերի շրջանառության Էլեկտրոնային համակարգ՝ https://apps.gov.ge
Քաղաքացիների էլեկտրոնային պորտալից գրանցված դիմումները (I կարգի, շինարարական թույլտվություններ, քաղաքաշինական նախագծեր, հողամասերի բաժանում-միավորում, օբյեկտների շահագործման ընդունում և օրենսդրությամբ սահմանված այլ դիմումներ) ավտոմատ կերպով արտացոլվում են ինտերակտիվ քարտեզի վրա՝ որպես շերտ և հրապարակային են ցանկացած շահագրգիռ անձի համար։
Նշված համակարգը ներառում է նաև՝
– Քաղաքացու անձնական էջը (ֆիզիկական, իրավաբանական).
– Էլեկտրոնային դիմումների կատեգորիաները
– Ներկայացվող փաստաթղթերի ցանկը
– Գործի ընթացքի վերաբերյալ SMS և Email էլեկտրոնային հաղորդագրությունները
– Քաղաքապետարանի որոշումները և ծանուցումները
– Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումների արխիվը:

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights