Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նիստերի դահլիճում անցկացվեց նորընտիր ավագանու առաջին նիստը։
Օրակարգում դրված էր տասը հարց.
1.Ավագանու առաջին նիստի բացում և տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի զեկույց, ընտրությունների ամփոփիչ արձանագրության հրապարակում։
2.Ժամանակավոր մանդատային հանձնաժողովի ընտրման մասին։
3. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ընտրման մասին։
4.Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու անդամների լիազորությունների ճանաչման մասին։
5. Ավագանու նախագահի պաշտոնում ընտրվելու մասին։
6. Ավագանու նախագահի առաջին տեղակալի և տեղակալների ընտրման մասին։
7. Ավագանու խմբակցությունների հիմնադրումը ի գիտություն ընդունման մասին
8. Ավագանու հանձնաժողովի անդամների թվի և համամասնական ներկայացուցչության քվոտաների սահմանման և հաստատման մասին։
9. Ավագանու հանձնաժողովների կազմի՝ ի գիտություն ընդունման մասին։
10. Ավագանու հանձնաժողովների նախագահների ընտրման մասին։








