Վահան Արոյանը երկրորդ անգամ ընտրվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ։
Պաշտոնում վերընտրվելու հարցում նրան աջակցեցին 25 պատգամավորներ։
<<Հարգելի պատգամավորներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքնչյուրիդ: Համոզված եմ, որ այս ավագանու գործունեությունից բխելու է հասարակության շահը ։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Նինոծմինդայի շրջանի բնակչությանը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ցուցաբերած վստահության համար։
Աշխատելու ենք հանուն պետության, հանուն մեր շրջանի բարեկեցիկ ապագայի>>։







