Նինոծմինդայի մունիցիպալիտետում ենթակառուցվածքային զարգացումը շարունակվում է՝ Կաթնատու գյուղի բնակիչները արդեն կարող են օգտվել նոր մարզադաշտից։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը ենթակառուցվածքների և վերահսկողության ծառայությունների ղեկավարների հետ միասին տեղում ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին։
Նոր մարզադաշտը նախատեսված է ինչպես՝ երեխաների, այնպես էլ՝ երիտասարդների ու դեռահասների համար, ինչը կնպաստի գյուղում առողջ ապրելակերպի խթանմանը։








