Նինոծմինդա քաղաքում կազմակերպվեց նկարիչների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես ,,Իմ քաղաքի խերհրդանիշը՛՛ խորագրով։
Ցուցահանդեսը բացեց մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդների հարցերի և տուրիզմի զարգացման ծառայության պետ` Լևոն Վարդանյանը։
,,Նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է, քանի որ նմանատիպ ակտիվությունների շրջանակներում նկարիչները հնարավորություն կունենան ավելի լավ բացահայտելու իրենց հնարավորությունները”- հավելեց Լևոն Վարդանյանը։
Միջոցառմանը մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակիցները։
Ցուցահանդեսի մասնակիցներին մունիցիպալիտետի քաղաքապետարանը նվիրեց խորհրդանշական նվերներ։







