Նինոծմինդայում անցկացվեց ,,Քաղաքացիական բյուջե՝ Նինոծմինդա 2025՛՛ առաջնահերթային նախագծերի ընտրական գործընթացը։
Ընտրություններին մասնակցեց 429 քաղաքացի, այդ թվում` 206 կին և 223 տղամարդ։
Քաղաքացիները գաղտնի քվեարկությամբ հաստատեցին իրենց ընտրությունը :
Հովհաննես Մզիկյանի նախագիծը, որը վերնագրված էր ,,Նորաշեն թաղամասում պուրակի կառուցում՛՛ ստացավ 60, Վիտալի Ալթունյանի ,,Մանկական խաղահրապարակի կառուցում Ճոճաշեն թաղամասում ՛՛ նախագիծը„ 28, իսկ Արտյոմ Մղդեսյանի՝ ,,Խոջաբեկ թաղամասում գտնվող արարողությունների տան վերանորոգում՛՛ նախագիծը 341 ձայն։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ` Անիվարդ Մոսոյանի խոսքով` քաղաքացիական բյուջեի կատարման հիմնական նպատակն է բնակչությանը ներգրավել ինչպես քաղաքի, այնպես էլ՝ մունիցիպալիտետի կառավարման գործընթացում, ինչը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում ինքնուրույն որոշել և բաշխել տեղական բյուջեից հատկացված գումարը։
Նախագծի բյուջեն կազմում է 40 000 լարի։






