
Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հայտարարվում է մրցույթ պետական հաստատություններում, ինչպես նաև՝ պետական հաստատությունների համակարգում ընդգրկված պետական և մասնավոր իրավունքի իրավաբանական հաստատություններում 3-ամսյա վճարովի փորձաշրջանի համար։
Մրցույթի շրջանակներում կարող եք փորձաշրջան անցնել Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի՝ հետևյալ ծառայություններում`
1. Ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, ճարտարապետության և շինարարության
2. Ֆինանսա- բյուջետային
3. Իրավաբանական
Ցանկացողները կարող են դիմել տարբեր գերատեսչությունների կողմից հայտարարված մինչև 3000 մրցույթների՝ կառավարության վարչության կողմից կառավարվող կայքի՝ www.hr.gov.ge-ի միջոցով, 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև՝ սեպտեմբերի 10-ը։
Փորձաշրջան կարող է անցնել Վրաստանի այն գործունակ քաղաքացին, որը տիրապետում է պետական լեզվին, սովորում է բարձրագույն կրթության առաջին աստիճանում (ավարտական ուսումնական տարվա դեպքում) կամ երկրորդ աստիճանում, կամ ավարտել է բարձրագույն կրթության առաջին կամ երկրորդ մակարդակը 2024-2025 ուսումնական տարվա գարնանային կիսամյակում։
Ընտրության չափանիշ է հանդիսանում փորձաշրջան անցնել ցանկացող անձի ակադեմիական առաջադիմությունը (միավորային համակարգ՝ 71-100 միավոր և/կամ GPA՝ 2.7-4.0): Բացի այդ, գործակալությունները սահմանում են փորձաշրջան անցնողների համար լրացուցիչ որակավորման պահանջներ՝ համաձայն կառուցվածքային ստորաբաժանման, ինչպես նաև՝ առանձնահատկություններից ելնելով։
Մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ դիմումների ընտրություն և հարցազրույց։
Փորձաշրջան անցնել ցանկացող անձը կգնահատվի ատեղծված հանձնաժողովի կողմից։ Հավասար ունակություններ ունեցող թեկնածուների դեպքում, հարցազրույցի ժամանակ առավելություն կտրվի ավելի բարձր ակադեմիական առաջադիմություն ունեցող թեկնածուներին։
Ընտրված թեկնածուները փորձաշրջան կանցնեն 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև՝ դեկտեմբերի 31-ը։ Հետաքրքրված անձինք լրացուցիչ տեղեկություններ ստանալ հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով ՝ userhr@gov.ge
