Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի դահլիճում քննարկվեց 2025 թվականի բյուջեի նախագիծը։
Աշխատանքային հանդիպմանը ներկա էին ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու նախագահի տեղակալները, ավագանու անդամները,
վարչատարածքներում քաղաքապետի ներկայացուցիչները։
Հանդիպման նպատակն էր ամփոփել գյուղերի ներկայացուցիչների կողմից նախապես առաջարկված և գրի առնված շիննախագծերը և 2025 թվականի բյուջեի նախագծում ներառել այն շինարարությունների իրականացումը, որոնք առաջնահերթ են։








