Փոքր Խանչալիում նշվեց Կաթնապրի տոնը

Փոքր Խանչալիում նշվեց Կաթնապրի տոնը

Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղն այսօր դռնբաց էր բոլոր-բոլորի առջև։ Գյուղը նշում էր Կաթնապրի տոնը կամ Ծաղկետոնը։
Տոնական արարողությանը ներկա էին նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, ավագանու նախագահի տեղակալ Գեորգի Չափանյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու անդամներն ու քաղաքապետի տեղակալները։ Կաթնապրի տոնն իրենց հետ բերել են էրզրումի նահանգի Դինարիգոմ, Մեղուս, Քյոշք և այլ գյուղերից գաղթած ու Փոքր Խանչալիում վերաբնակված գյուղի նախնիները։
Կաթնապուրը երկշաբաթյա տևողություն ունի։ Տոնի սկիզբը դրվում է ծաղկաքաղով։ Այդ օրը ջահելները Ծաղկունանք կոչվող վայրից ծաղիկներ են հավաքում, փնջեր ու ծաղկախաչեր կապում, ապա բաժանում տուն առ տուն։ Տոնն ունի մեկ այլ հետաքրքիր ծիսակարգ ևս։ Այն չի կարող անցնել առանց տատի ու պապի, որոնց ընտրում են գյուղի երիտասարդները` տոնական միջոցառումը կազմակերպելու և ջահելներին համախմբելու համար։ Տոնական օրվա սկիզբը դրվում է վաղ առավոտյան, Թևաթորոս մատուռի շրջակայքում` կլոր շուրջպարերով։ Այդ շուրջպարերը Էրզրումյան պարերն են, պահպանվել են միայն Փոքր Խանչալիում և մշակութային մեծ արժեք են ներկայացնում։ Տոնական օրվա միջոցառումը մինչև ու երեկո շարունակվում է գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու շրջակայքում։ Կաթնապրին բոլոր տներում գառ են մորթում, մատաղ անում։
<<Մեր նախնիներն ամեն կերպ պահպանել ու մեզ են հասցրել այս տոնը, մենք էլ մեր հերթին պարտավոր ենք պահել և այն փոխանցել մեր սերունդներին>>, -ասում են գյուղի բնակիչները։
Показать перевод

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights