Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված ու ապրող 100 և ավելի տարիք ունեցող անձիք կստանան 500 լարիի չափով միանվագ դրամական օգնություն։
Դրամական աջակցություն ստանալու համար շահառուհի ընտանիքի անդամը/օրինական ներկայացուցիչը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում
• Անձնագրի պատճեն
• Ազգակցական կապ կամ օրինական ներկայացուցչություն հաստատող փաստաթուղթ
• Հայտատուի բանկային հաշվեհամար
