Այսօր՝ հունիսի 1-ին վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Նինոյի հիշատակության օրը։ Օրվա կապակցությամբ Փարվանա լճի ափին, որտեղ իջևանել է քրիստոնեությունը Վրաստանում տարածող Սուրբ կույսը՝ Նինոն, մատուցվեց պատարագ։
Սուրբ օրվա տոնակատարությանը ներկա գտնվեցին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Շիո երրորդը, Վրաստանի խորհրդարանի անդամ Սամվել Մանուկյանը, Նինոծմինդայի մունիցիապալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, պաշտոնատար անձիք, հավատավորներ։







