Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում անցկացվեց Նինոծմինդայի երկրագիտական թանգարանում։
Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, նախագահի տեղակալ Գեորգի Չափանյանը, ավագանու սոցիալական հարցերով, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդա Դարբինյանը, ավագանու անդամներ, ավագանու, քաղաքապետարանի աշխատակիցներ։
Միջառումը կազմակերպվել էր Մեծ Գոնդուրայի հանրային դպրոցի, մասնավորապես պատմության ուսուցչուհի Անահիտ Կարոյանի կողմից։ Մասնակցում էին դպրոցի վեցերորդ, ութերորդ և տասներորդ դասարանի աշակերտնրը։
Ասմունքով, երգերով ու պարերով նշվեց անկախ Վրաստանի տոնը։
Միջոցառման կազմակերպիչներին ուղղված շնորհակալական խոսքով հանդես եկավ ավագանու նախագահ Վահան Արոյանը, նշելով որ անկախությունն արժեք է, գիտակցություն,որը պետք է ունենա Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, իսկ այն պահպանելու առաքելությունը բոլորինն է։





