Նինոծմինդայում մեծ շուքով նշվեց քաղաքի տոնը

Նինոծմինդայում մեծ շուքով նշվեց քաղաքի տոնը

Սեպտեմբերի 30-ին Նինոծմինդայում մեծ շուքով նշվեց քաղաքի տոնը։
Տոնին մասնակցեցին Սամցխե-Ջավախեթիի պետական լիազոր Զաալ Գելաշվիլին, Վրաստանի խորհրդարանի անդամներ Սամվել Մանուկյանը, Սմբատ Կյուրեղյանը, Անտոն Օբոլաշվիլին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, տարածաշրջանի շրջանների ղեկավարներ, ավագանու անդամներ, պաշտոնատար անձիք, հյուրեր, շրջանի բազմաթիվ բնակիչներ:
Տոնական օրն անցկացվեց քաղաքի զբոսայգում՝ միջոցառման հանդիսավոր բացմամբ։ Ներկաներին ջերմորեն ողջունեցին և օրվա խորհրդին համաձայն շնորհավորական ելույթներով հանդես եկան Վրաստանի խորհրդարանի անդամները, Սամցխե – Ջավախեթիի պետլիազորը, ավագանու նախագահը, քաղաքապետը։
«Սիրելի նինոծմինդացիներ, հյուրեր, շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առթիվ, ուզում եմ հավատացնել, որ մեր համատեղ ջանքերով, մեր սրտացավ ու հոգատար վերաբերմունքով մենք շարունակելու ենք բարեկարգել, նորոգել, շենացնել ու զարգացնել Նինոծմինդան, կյանքի կոչել և պատվով ավարտին հասցնել տասնյակ ծրագրեր»,- նինոծմինդացիներին ուղղված իր շնորհավորանքի խոսքում ասաց ավագանու նախագահ Վահան Արոյանը:
Օրվա մշակութային և գեղարվեստական մասին /ասմունք, պար, երգ-երաժշտություն, նկարչություն/ հաջորդեց ուրախ ժամանցը։ Նինոծմնդայի երեխաների համար կազմակերպվել էր աննախադեպ շոու ծրագիր։ Փոքրիկները ստացան շատ անակնկալներ, ժպիտներ ու անմոռանալի պահեր։
Ֆլեշմոբ, մարզական մրցումներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ եւ, իհարկե, տոնական համերգ. սա միջոցառումների միայն փոքր ցանկն է, որ նինոծմինդացիները վայելեցին իրենց սիրելի քաղաքի տոնին:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան շրջել նաև զբոսայգում տեղադրված տաղավարներով, դիտել քաղաքի կրթամշակութային կազմակերպությունների սաների աշխատանքները, համտեսել Նինոծմինդա քաղաքի և շրջանի վարչատարածքների ներկայացուցիչների ներկայացրած ավանդական ազգային ուտեստները։
Դրական էմոցիաներով ու ժպիտներով լեցուն էր Նինոծմինդան, ամենուր սեր ու ջերմություն էր, օրվա չվերջանալու ցանկություն։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights