Սամցխե-Ջավախեթիի պետական լիազոր՝ Զաալ Գելաշվիլին Նինոծմինդայի քաղաքապետարանում հանդիպեց քաղաքապետարանի ներկայացուցիչներին

Սամցխե-Ջավախեթիի պետական լիազոր՝ Զաալ Գելաշվիլին Նինոծմինդայի քաղաքապետարանում հանդիպեց քաղաքապետարանի ներկայացուցիչներին

Սամցխե-Ջավախեթիի պետական լիազոր՝ Զաալ Գելաշվիլին, առաջին տեղակալ՝ Գիորգի Քոչիաշվիլիի և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանի հետ միասին Նինոծմինդայի քաղաքապետարանում հանդիպեց քաղաքապետարանի ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2025 թվականի ընթացիկ և գալիք տարվա ենթակառուցվածքային նախագծերը։
Պետական լիազորը ընդգծվեց նախագծերի ժամանակին իրականացման կարևորությունը։
Զաալ Գելաշվիլին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին տեղում ծանոթացավ նաև՝ մունիցիպալիտետում ընթացող աշխատանքներին։
Պետական լիազորը ծանոթացավ պուրակի և սպորտային համալիրի շինարարության գործընթացներին։
Ավարտին է մոտենում Նինոծմինդա քաղաքում կամրջի հարակից տարածքում գտնվող պուրակի կառուցման աշխատանքները։ Նախագիծն իրականացվում է տեղական բյուջեի միջոցներով։ Պայմանագրային արժեքը կազմում է՝ 274,000 լարի։
Նինոծմինդա քաղաքում ավարտին է մոտենում նաև՝ սպորտային համալիրի շինարարությունը։
Նախագծի արժեքը կազմում է՝ 858,000 լարի։ Նախագիծը ֆինանսավորվում է տեղական բյուջեից։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights