Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում տեղի ունեցավ ,,Ջավախեթիի գույները՛՛ տեսանյութերի մրցույթում հաղթողների պարգևատրման արարողությունը։
Մրցույթին մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի հանրային դպրոցների աշակերտները։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության պետի՝ Լևոն Վարդանյանի խոսքով ,,Նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է, քանի որ նմանատիպ ակտիվությունների շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան ավելի լավ բացահայտելու իրենց հնարավորությունները”։
Միջոցառմանը մասնակցեցին ավագանու և քաղաքապետարանի աշխատակիցները, դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները։
Մրցույթի հաղթողներին մունիցիպալիտետի քաղաքապետարանը նվիրեց խորհրդանշական նվերներ:








