<<Գյուղին աջակցության ծրագրի>> շրջանակներում, փետրվարի 10-ին Փոկայի վարչական միավորում /գյուղեր` Ռադիոնովկա, Փոկա, Վլադիմիրովկա/ տեղի ունեցավ հանդիպում ավագանու, քաղաքապետարանի ներկայացուցիչների ու բնակչության միջև։
Ավագանուց հանդիպմանը մասնակցեցին ավագանու նախագահի տեղակալ Վաղինակ Արզումանյանը, ավագանու անդամներ Մանուկ Առակելյանը, Տիգրան Մադոյանը, Էդիկ Ալվանջյանը, քաղաքապետարանից՝ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, իրավաբանական ծառայության պետ Խորեն Ավետիսյանը, ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանը, ավագանու և քաղաքապետարանի այլ ներկայացուցիչներ։
Հանդիպմանը քննարկվեցին և որոշվեցին <<Գյուղին աջակցության ծրագրի>> շրջանակներում իրականացվելիք աշխատանքները։
Ծրագրի շրջանակներում հանդիպումները մունիցիպալիտետի գյուղերում կշարունակվեն մինչև փետրվարի տասնինը։








