Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում, ավանդաբար նշվեց Սուրբ Նինոյի հիշատակության օրը։
Բաց երկնքի տակ, Փարվանա լճի հարակից տարածքում, որտեղ իջևանել է քրիստոնեությունը Վրաստանում քարոզող և տարածող Սուրբ Նինոն, մատուցվեց պատարագ։
Պատարագին ներկա էին՝ Վրաստանի խորհրդարանի անդամներ՝ Սամվել Մանուկյանն ու Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Մելքոն Մակարյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ՝ Վահան Արոյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ՝ Արմեն Բդոյանը, քաղաքացիներ և հոգևոր անձիք:















