Հրաման՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի կայուն զարգացման նպատակների տեղայնացման շրջանակային փաստաթուղթ մշակելու և դրա կազմը որոշելու նպատակով ՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին

Հրաման՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի կայուն զարգացման նպատակների տեղայնացման շրջանակային փաստաթուղթ մշակելու և դրա կազմը որոշելու նպատակով ՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին

Հրաման՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի կայուն զարգացման նպատակների տեղայնացման շրջանակային փաստաթուղթ մշակելու և դրա կազմը որոշելու նպատակով ՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին

Միավորված Ազգերի Կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան 2015 թվականի սեպտեմբերի 25-ին ընդունեց A/RES/70/1 բանաձև՝ «Մեր աշխարհի վերափոխումը՝ կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը», որի անբաժանելի մասն են կազմում 17 կայուն զարգացման նպատակները և 169 խնդիրները:

Կայուն զարգացման նպատակները աշխարհի շուրջ միավորում են երկրների կառավարություններին և բնակիչներին ՝ հետևյալ արժանի նպատակները ի կատար ածելու համար, դրանք են՝ աղքատության և սովի վերացում, առողջապահական և կրթական համակարգերի բարելավում, հավասարության խթանում, քաղաքների կայունություն, կլիմայի փոփոխության դեմ պայքար, օվկիանոսների և անտառների պաշտպանություն, ինչպես նաև բոլոր մակարդակներում արդյունավետ, հաշվետու և ինկլյուզիվ ինստիտուտների կառուցում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի A/RES/70/1 բանաձևով ընդունված 2030 թվականի օրակարգի իրականացման գործում հավասարապես կարևոր է կառավարության բոլոր մակարդակների ներգրավվածությունը: Իսկ կայուն զարգացման որոշ նպատակների իրականացումը և մի շարք խնդիրների կատարումը բացառապես մունիցիպալիտետի իրավասության շրջանակներին են պատկանում: Հետևաբար, չափազանց կարևոր է, Նինոծմինդայի մունիցիպալիտետի կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների տեղայնացման ուղղությամբ (ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները տեղական մակարդակով ներարկելու համար):

Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին” Վրաստանի օրգանական օրենքի 54-րդ հոդվածի 1-ին կետի «Ա» և «է» ենթակետերի, ինչպես նաև 61-րդ հոդվածի 3-րդ կետի «Ա» ենթակետի՝ Հրամայում եմ՝

1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի կայուն զարգացման նպատակների տեղայնացման փաստաթուղթ մշակելու համար – հետևյալ կազմով՝

ա) Սայաթ Մկոյան – տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ

բ) Խորեն Ավետիսյան – իրավաբանական ծառայության պետ

գ) Նորիկ Սահակյան – բյուջեի պլանավորման և վերլուծության բաժնի պետ

դ) Կարինե Գրիգորյան – տնտեսական պլանավորման, վիճակագրության, մունիցիպալ գույքի կառավարման և հաշվառման բաժնի պետ

ե) Լաուրա Մզիկյան – տնտեսական պլանավորման, վիճակագրության, մունիցիպալ գույքի կառավարման և հաշվառման բաժնի ավագ մասնագետ

զ) Վահագն Փութուլյան – ենթակառուցվածքների և տարածքային կառուցման բաժնի ավագ մասնագետ

2․ Խնդրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանուն (ավագանու նախագահին և/կամ ավագանու նախագահի տեղակալին և/կամ ավագանու անդամներին) և Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու անձնակազմին ՝ նշանակել ներկայացուցիչ (ներ)՝ այս հրամանով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու համար։

3. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական ծառայությունը պետք է առաջին կետում նշված անձանց ծանոթացնի կարգադրությանը , ինչպես նաև՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանուն և ավագանու անձնակազմին համապատասխան գրավոր տեղեկություն /հարցում ուղարկի ։

4․ Նինոծմինդայի քաղաքապետարանի վարչական ծառայությունը պետք է ապահովի հրամանի հանրային հրապարակումը ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքացիական հասարակությանը իրազեկելու /տեղեկացնելու նպատակով;

5. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական ծառայությունը պետք է ապահովի Նինոծմինդայի շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը ,,Նինոծմինդայի քաղաքապետարանի կայուն զարգացման նպատակների տեղական փաստաթղթի,, վերջնական տարբերակի մշակման գործում ։

6․Նինոծմինդայի մունիցիպալիտետի կայուն զարգացման նպատակների տեղական փաստաթուղթը մշակելու համար ստեղծված աշխատանքային խումբը կղեկավարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը։

7. Հրամանը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով, ծանոթանալուց հետո մեկ ամսվա ընթցքում՝ Ախալքալաքի շրջանային դատարան՝ հետևյալ հասցեով՝ Ախալքալաք, Մաշտոցի փողոց – 110

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights