Հանդիպում ժամկետային զինծառայողների ազգային զինվորական ծառայության հետ կապված փոփոխությունների վերաբերյալ

Հանդիպում ժամկետային զինծառայողների ազգային զինվորական ծառայության հետ կապված փոփոխությունների վերաբերյալ

Զորակոչի և հավաքագրման ազգային գործակալության Շիդա Քարթլիի և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Գոգի Նոզաձեն այսօր Նինոծմինդայում անցկացրեց տեղեկատվական հանդիպում։
Հանդիպմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու անդամները և քաղաքապետարանի աշխատակիցները։ Փոխգնդապետը խոսեց պաշտպանության համակարգում անհրաժեշտ փոփոխությունների, ժամկետային զինծառայողների ազգային զինվորական ծառայության մեջ փոփոխությունների, ծառայողական առանձնաշնորհների մասին։
Առանձին-առանձին ներկայացվեց վեցամսյա, ութամսյա և տասնմեկամսյա ժամկետներով զինծառայությանը վերաբերվող մանրամասները։
Ըստ օրենքի, սկսած 2025 թվականից զորակոչիկների ընտրությունը կիրականացվի ընտրության պատահական սկզբունքով, իսկ զինծառայությունը հնարավոր կլինի միայն Վրաստանի պաշտպանության նախարարության համակարգում։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights