Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ավագանու հերթական նիստը։ Նիստը վարեց մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Նիստին ավագանու անդամներից բացի ներկա էին նաև քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, բյուջեի պլանավորման և վերլուծության բաժնի պետ Նորիկ Սահակյանը և այլ ներկայացուցիչներ։
Օրակարգում դրված էր երեք հարց․
1. «Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի №13 որոշման մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ:
2. «Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու կանոնակարգի հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 20-ի №15 որոշման մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ:
3. «Նինոծմինդայի մունիցիպալիտետի կանանց և երեխաների հարցերով զբաղվող մունիցիպալ խորհրդի ստեղծման և դրա կանոնադրության հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2025 թվականի մայիսի 29-ի #11 որոշման մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ:
Օրակարգի հարցերն ընդունվեցին միաձայն։






