«Առողջապահության պաշտպանության մասին» և «Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքներում 2024 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ բուժքույրի և մանկաբարձ-բուժքույրի մասնագիտությունները սահմանվել են որպես կարգավորվող մասնագիտություններ և ենթակա են պետական սերտիֆիկացման։
Ըստ վերոնշյալ օրենսդրության՝ բոլոր բուժքույրերը և մանկաբարձ-բուժքույրերը պարտավոր են անցնել գրանցում(ավտորիզացիա) Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության էլեկտրոնային հարթակում՝
https://nursecertification.moh.gov.ge, համաձայն` նախարարի 2026 թվականի հունվարի 23-ի N38/ն հրամանի՝ @«Բուժքույրերի և մանկաբարձ-բուժքույրերի ռեեստրի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» (տես հավելվածը)։
Նույն կարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները չեն ենթարկվում էլեկտրոնային ավտորիզացման․ նրանք պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալություն (ք. Թբիլիսի, Ծերեթելիի պող. 144) և լրացնեն դիմումի ձևը։
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից և հաստատումից հետո տրվում է պետական սերտիֆիկատ/գրանցման վկայական։








