Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ավագանու արտահերթ նիստ։ Նիստը վարեց մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Նիստին ավագանու անդամներից բացի ներկա էին նաև քաղաքապետի առաջին տեղակալ Ալեքսանդրե Միքելաձեն, քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության Սամվել Արզումանյանը, և այլ ներկայացուցիչներ։
Օրակարգում դրված էր մեկ հարց․
«Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի №13 որոշման մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ (զեկուցող՝ Ս․ Արզումանյան):
Օրակարգի հարցն ընդունվեց միաձայն։






