Վահան Տերյանին նվիրված ավանդական միջոցառումն անցկակցեց 58-րդ անգամ

Վահան Տերյանին նվիրված ավանդական միջոցառումն անցկակցեց 58-րդ անգամ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ Վահան Տերյանին նվիրված ավանդական միջոցառումն անցկակցեց 58-րդ անգամ ։
Միջոցառումը Գանձա գյուղում սկսվեց հյուրերի և տեղացիների Տերյանի տուն-թանգարան այցելությամբ, որից հետո հավատավորների համար եկեղեցում մատուցվեց պատարագ։
Օրը շարունակվեց տոնական համերգով, որին մասնակցում էին պարային համույթներ և անհատ կատարողներ։
Միջոցառմանը խոսքով հանդես եկան՝ Սամցխե-Ջավախեթիի պետ․լիազորի առաջին տեղակալ՝ Դավիթ Վարդիաշվիլին և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը։
Վերջինիս խոսքով՝ նման մշակութային միջոցառումները կարևոր են ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման համար։
Միջոցառմանը ներկա էին նաև՝ Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր՝ Սամվել Մանուկյանը, Վրաստանում ՀՀ դեսպան՝ Աշոտ Սմբատյանը, Նինոծմինդայի ավագանու նախագահ՝ Վահան Արոյանը, Նինոծմինդայի, Ախալքալաքի և Ասպինձեի քաղաքապետարանի ու ավագանիների, ինչպես նաև՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչները։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights