Մարտի 2-ին կայացավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու <<Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան >> խմբակցության նախաձեռնությամբ անցկացված սեղանի խաղերի՝ նարդի, դոմինո, շաշկի, եզրափակիչ փուլը։
Համշրջանային խաղերին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին շրջանի բոլոր գյուղերն՝ իրենց խաղացողներով։
Մրցումների անցկացման հիմնական նպատակն էր ոչ միայն լավագույն խաղացողներին ի հայտ բերելն, այլև նշյալ խաղաձևերի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բարձրացնելը։
Մրցաշարի արդյունքներով յուրաքանչյուր մարզաձևից առաջին երեք տեղերը զբաղեցրած խաղացողները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով ու գավաթներով:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանը, ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու և քաղաքապետարանի այլ աշխատակիցներ։
Նարդի
Առաջին տեղ – Մուրադ Ադամյան (Մամզարա)
Երկրորդ տեղ – Սեդրակ Ավագյան (Փոքր Խանչալի)
Երրորդ տեղ – Արարատ Պետրոսյան (Թորիա)
Դոմինո
Առաջին տեղ – Գարիկ Թաթարյան, Հովհաննես Մարկոսյան (Հեշտիա)
Երկրորդ տեղ – Մուրադ Նռանյան, Հայկազ Փութուլյան (Նինոծմինդա)
Երրորդ տեղ – Վանիկ Ծառուկյան, Մամբրե Կյուրեղյան (Փոքր Արագյալ)
Շաշկի
Առաջին տեղ – Եսա Եսայան (Փոկա)
Երկրորդ տեղ – Տարիել Այվազյան (Նինոծմինդա)
Երրորդ տեղ – Գայ Փահլևանյան (Սպասովկա)




