<<Գյուղերի աջակցության ծրագրի>> շրջանակներում, հունվարի 23-ին Փոկայի և Տամբովկայի վարչական միավորներում /գյուղեր՝ Փոկա, Վլադիմիրովկա, Ռոդիոնովկա, Տամբովկա, Ասփարա/ տեղի ունեցավ հանդիպում ավագանու և քաղաքապետարանի ներկայացուցիցների ու բնակչության միջև։ Ավագանուց հանդիպմանը մասնակցեցին ավագանու նախագահ Վահան Արոյանը, նախագահի տեղակալ Գեորգի Չափանյանը, ավագանու անդամ Վալերիկ Բեզոյանը, քաղաքապետարանից՝ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, վարչական ծառայության պետ Սամսոն Փնջոյանը, ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանը, Տամբովկայի և Փոկայի վարչատարածքներում քաղաքապետի ներկայացուցիչները։
Հանդիպմանը քննարկվեցին և որոշվեցին <<Գյուղերի աջակցության ծրագրի>> շրջանակներում իրականացվելիք աշխատանքները։
Ծրագրի շրջանակներում հանդիպումները մունիցիպալիտետի գյուղերում կշարունակվեն մինչև փետրվարի երկուսը։



