<<Գյուղին աջակցության ծրագրի>> շրջանակներում, հունվարի 26-ին Մեծ Գոնդուրայի վարչական միավորում /գյուղեր` Մեծ Գոնդուրա, Փոքր Գոնդուրա, Դիլիֆ, Մամզարա, Ղուլալիս/ տեղի ունեցավ հանդիպում ավագանու և քաղաքապետարանի ներկայացուցիցների ու բնակչության միջև։
Ավագանուց հանդիպմանը մասնակցեցին ավագանու նախագահ Վահան Արոյանը, նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Վարդանյանը, ավագանու անդամներ Գրիգոր Շամիլյանը, Աստղիկ Ալվանջյանը, քաղաքապետարանից՝ ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանը և այլ աշխատակիցներ։
Հանդիպմանը քննարկվեցին և որոշվեցին <<Գյուղին աջակցության ծրագրի>> շրջանակներում իրականացվելիք աշխատանքները։
Ծրագրի շրջանակներում հանդիպումները մունիցիպալիտետի գյուղերում կշարունակվեն մինչև փետրվարի երկուսը։