Նինոծմինինդայի մունիցիպալիտետում ակտիվորեն ընթանում են ենթակառուցվածքային աշխատանքները։
Նինոծմինդա քաղաքում կառուցվում է նոր, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մարզադպրոց։
,,Սպորտը և առողջ ապրելակերպը մասսայականացնելու համար մենք շարունակում ենք զարգացնել սպորտային ենթակառուցվածքները, այս անգամ Նինոծմինդա քաղաքում կառուցվում է բոլորովին նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզադպրոց: Մեր նպատակն է, որպեսզի երիտասարդները հետաքրքրվեն սպորտի տարբեր տեսակներով՛՛- ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ՝ Արմեն Բդոյանը։
Նախագիծն իրականացնում է Ս․Պ․Ը ,,Օվալը՛՛ տեղական բյուջեի ֆինանսավորմամբ։
Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 858 000 լարի:








