Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանն ու փոխքաղաքապետ՝ Արմեն Բդոյանն վերահսկողության ծառայության պետ՝ Ժիրայր Շահբեկյանի հետ միասին հետևեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը: Նինոծմինդա քաղաքում, Գորելովկա և Հեշտիա գյուղերում առողջ ապրելակերպը խթանելու նպատակով ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզասարքեր տեղադրվեցին։ Նշված նախագիծն իրականացվեց տեղաբնակների ցանկությամբ և ֆինանսավորվեց տեղական բյուջեից։ «Մարզասարքերը նախատեսված են տարիքային տարբեր կարգերի համար։ Տեղադրման նպատակը առողջ ապրելակերպի խթանումն ու սպորտի մասսայականացումն է»,- ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 99500 լարի։








