Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանն ու փոխքաղաքապետ՝ Արմեն Բդոյանը ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայություն պետի հետ միասին հետևեցին Նինոծմինդա քաղաքի #1 և #2 գերեզմանոցների ներքին ճանապարհների վերականգման աշխատանքներին։
Նինոծմինդա քաղաքի #1 և #2 գերեզմանատների ներքին ճանապարհների վերականգնման աշխատանքները իրականացվում են տեղական բյուջեի ֆինանսավորմամբ։
«Նշված ճանապարհի վերականգնումը վաղուց խնդիր էր քաղաքի համար։ Մինչ վերականգնումը՝ հատկապես ձմռանը դժվար էր այս ճանապարհով տեղաշարժվելը, դա անհարմարություն էր պատճառում բնակիչներին, սակայն մոտ ապագայում Նինոծմինդացիները թե՝ ոտքով, թե տրանսպորտով անխոչընդոտ կտեղաշարժվեն նշված ճանապարհով՛՛-նշեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը։
Այս փուլում կասֆալտապատվի ճանապարհի 978 մետրանոց հատվածը, որի համար կծախսվի 365 000 լարի։
Վերականգնողական աշխատանքներն իրականացնում է ՍՊԸ «Ջավախ ավտոգզա»-ն։








