Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում 58-րդ անգամ հնչեց վերջին զանգը և տեղի ունեցավ շրջանավարտների ավարտական տոնական միջոցառումը։
Երաժշտական դպրոցն ավարտեց 11 աշակերտ։
Միջոցառումն անցկացվեց բաց երկնքի տակ, Վրաստանի Հիմնի կատարմամբ և շարունակվեց տարբեր երաժշտական համարներով։
Միջոցառմանը ներկա էին` Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քաղաքապետարանի աշխատակիցները, դպրոցի ուսուցիչները, աշակերտների ծնողներն ու Նինոծմինդայի մունիցիպալիտետի հասարակությունը։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը շնորհավորեց շրջանավարտներին ուսումն ավարտելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրանց կյանքի նոր փուլում։








