Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, մունիցիպալիտետի պաշտոնատար անձիք, հանրային ծառայողներն ու քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին ապրիլի 9-ի` ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի հուշաքարին։
Ապրիլի 9-ը Վրաստանի Անկախության վերականգնման օրն է և 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման զոհերի հիշատակի օրը։
1989 թվականի ապրիլի 9-ի օրը, կամ, ինչպես այն հետո սկսեցին անվանել, «արյունոտ կիրակին», 34 տարի առաջ բեկումնային դարձավ Վրաստանի համար: Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան՝ Վրաստանի ապագա նախագահը, հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին:














