Նինոծմինդայում հանդիսավորությամբ դիմավորեցին սեղանի թենիս մարզաձևից հաղթող թիմին

Նինոծմինդայում հանդիսավորությամբ դիմավորեցին սեղանի թենիս մարզաձևից հաղթող թիմին

Նինոծմինդայում ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու անդամներն ու քաղաքապետարանի աշխատակիցենրը հանդիսավորությամբ դիմավորեցին Վրաստանի դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում սեղանի թենիս մարզաձևից հաղթող` Ժդանովականի դպրոցի թիմին ու օլիմպիադայում՝ նույն մարզաձևից՝ երկրորդ տեղը զբաղեցրած, Սպասովկայի աղջիկների թիմին։
Նշենք, որ մեր մարզիկները, նախ հաղթել էին մունիցիպալիտետի մասշտաբով անցկացվող մրցումներում, ապա տարածաշրջանային, այնուհետև Արևելյան Վրաստանի, այժմ դարձան Վրաստանի չեմպիոններ։
<<Իմ շնորհակալությունն եմ հայտնում մարզիչներին ու ծնողներին, ովքեր հավատացին մեր երեխաների հնարավորություններին, արեցին ամեն ինչ, որ նրանք արժանապատվորեն մասնակցեն և վստահ հաղթանակ տանեն>> -շնորհավորանքի ու շնորհակալության խոսքում ասաց ավագանու նախագահ Վահան Արոյանը։ Որպես շնորհակալություն՝ մարզիկներին տրվեցին խորհրդանշական հուշանվերներ: Հիշեցնենք, որ մրցումներն անցկացվել էին հունիսի 24-ին և 25-ին քաղաք Անակլիայում։
Հավելենք, որ Ժդանովականի թիմի մարզիչն էր Էդգար Մնոյանը, մարզիկները՝ Սարգիս Թումասյանը, Համլետ Առաքելյանը, Դավիթ Անտանոսյանը, Նորայր Անտանոսյանը, Նոդար Կիրակոսյանը։
Սպասովկայի թիմում էին Թաթիա Վանաձեն, Նաթիա Մգելաձեն, Մեգի Միքելաձեն, Լինդա Լաբաձեն, Մարիան Վանաձեն։ Մարզիչը Ավթանդիլ Վանաձեն էր։
Հաղթող թիմն առաջիկա ամիսներին կմեկնի Բահրեյն։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights