Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից Նինոծմինդայի շրջանի դպրոցների գերազանց առաջադիմությամբ 47 աշակերտ ստացավ համակարգիչ։
Համակարգիչներ տրվեցին այն աշակերտներին, ովքեր հաջողությամբ անցան միջնակարգ կրթության բազային մակարդակը։
Համակարգիչների հանձնման արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի կրթա-լուսավորչական ռեսուրս կենտրոնի աշխատակիցները, աշակերտներն ու նրանց ծնողները։
<<Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ովքեր այսօր ստացան համակարգիչներ և ապացուցեցին, որ եթե կա ձգտում, ամեն ինչ հաղթահարելի է։ Սա թող օրինակ ծառայի բոլոր աշակերտների համար։ Նրանց մոտ ևս մեծացնի ավելիին հասնելու ցանկությունը>>,- գերազանցիկներին ուղղված շնորհավորանքի իր խոսքում ասաց ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Դպրոցականների պարգևատրումն իրականացվում է ամեն տարի: Նախագծի նպատակն է ոչ միայն աշակերտներին խրախուսելն, այլև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով կրթության ստացման հնարավորությունները բարելավելը։

















