«Ագրոկենսաբազմազանության կառավարումը Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի խոցելի էկոհամակարգում և գյուղական բնակավայրերում» նախագծի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում։
Հանդիպումը կազմակերպել էր Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը։
Հանդիպման նպատակն էր՝ տեղեկացնել Վրաստանի կենսաբազմազանության կարևորության և կարգավորող դաշտի օրենսդրության, «Կարմիր ցուցակի» և պահպանվող տարածքների, անտառային ոլորտում առկա իրավիճակի ու ընթացիկ գործընթացների մասին։
Հանդիպմանը ներկա էին՝ տեղի ֆերմերները, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքապետի ներկայացուցիչները։








