Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ բոլոր նորածինների ընտանիքները կստանան դրամական օգնություն։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված, 2025 թվականին ծնված յուրաքանչյուր նորածնի կտրամադրվի 400 լարիի չափով միանվագ դրամական օգնություն։
Դրամական աջակցությունն ստանալու համար երեխայի ծնողներից մեկը պետք է քաղաքապետարան ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում
• Նորածնի ծննդյան վկայականի պատճենը
• Ծնողների ամուսնության վկայականի պատճենը (անհրաժեշտության դեպքում).
• Ծնողներից մեկի բանկային տվյալները: