Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանի գլխավորությամբ ,,Քաղաքացիական բյուջե» ծրագրի շրջանակներում ստացված հայտերը քննարկելու նպատակով տեղի ունեցավ քաղաքացիական բյուջետի խորհրդի նիստ։
Քաղաքացիական բյուջեի ծրագրի իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել է 30 հազար լարի գումար։ Նշված գումարով կֆինանսավորվի բնակչության կողմից ներկայացված նախագծերը։
Հատկանշական է, որ այս տարի Նինոծմինդայի բնակիչների կողմից ներկայացվել է երեք նախագիծ՝
• Լողավազանի կառուցում – հեղինակ՝ Զաքար ՝ Փութուլյան
• Մարզասարքի տեղադրում – հեղինակ՝ Վիտալի Ալթունյան
• Հանգստի գոտի – հեղինակ՝ Հովաննես Մզիկյան
Նախագծերից մեկը սեպտեմբեր ամսին կնտրվի բնակիչների կողմից։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանի խոսքով, քաղաքացիական բյուջեի իրականացման հիմնական նպատակն է բնակչությանը ներգրավել ինչպես՝ քաղաքի, այնպես էլ մունիցիպալիտետի կառավարման գործընթացում, ինչը թույլ է տալիս քաղաքացիներին ինքնուրույն որոշել, թե ինչպես բաշխել տեղական բյուջեից հատկացված գումարը: